2015 թվականը առանձնահատուկ է լինելու ամեն հայի և առաջադեմ մարդկության համար. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Հրաժեշտ ենք տալիս 2014 թվականին, որը մեր մարզի համար հատկանշական եղավ հատկապես սպորտի ոլորտում, գրանցելով բացառիկ հաջողություններ Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններում: Անցնող տարին անբարենպսատ եղավ գյուղատնտեսության համար: Աննախադեպ կարկտահարությունների հետևանքով մեծ վնասներ կրեցին գյուղացիական տնտեսությունները: Ցավոք ունեցանք նաև անդառնալի մարդկային կորուստներ:
Մարզի համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին, վերանորոգվեցին և շահագործման հանձնվեցին եկեղեցիներ, կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ:
2015 թվականը առանձնահատուկ է լինելու յուրաքանչյուր հայի և առաջադեմ մարդկության համար: Լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը: Համայն հայությունն այդ տարելիցը նշելու է նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Ուրեմն թող որ նոր` 2015 թվականը բոլորիս համար լինի հաջողության ու բարեկեցության տարի»: