Պայթյուն՝ Եմենում. կան մի քանի տասնյակ զոհեր
Եմենի Իբբ քաղաքում՝ Մշակույթի կենտրոնի հարեւանությամբ, մահապարտը պայթյուն է կազմակերպել, ինչի հետեւանքով առնվազն 33 մարդ է մահացել:
Պայթյունը որոտացել է շիիթական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաեւ «Ալ-Հուսի» խմբավորման անդամները:
Վերջիններն ամրապնդել են իրենց դիրքերը երկրում եւ հակամարտության մեջ են «Ալ-Քաիդայի» հետ: Տեղեկություններ կան, որ հենց «Ալ-Քաիդայի» մահապարտներն են կազմակերպել պայթյունը: