17716 դիտում
10:50 31-12-2014
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «3110»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևաբերդ ավտոճանապարհին՝ Սևաբերդ գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 45-ամյա Էմին Հունանյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 13 ՕՕ 568 համարանիշի ավտոմեքենայով նշված ճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով Է. Հունանյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 44-ամյա Արայիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ընդունարանում Է. Հունանյանը մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)