Գերմանիայից Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Երևան. տեսանյութ
Քիչ առաջ Երևանում վայրէջք կատարեց օդանավը, որով Գերմանիայից Հայաստան տեղափոխվեց Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անվանի հասարակական-քաղաքական գործիչը կյանքից հեռացել է դեկտեմբերի 28-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է Վ. Հովհաննիսյանի հուղարկավորության հարցերով:
Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նա նշանակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ էր: Դասախոսել էր Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով: Ականավոր հասարակական-քաղաքական գործիչը իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննիսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Տեսանյութը՝ Yerkir.am