1105 դիտում
12:47 18-03-2014
Արտաշես Հովհաննիսյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում
Տաղանդավոր բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/1403152024336/] ավելի վաղ հայտնել էինք[/url], նա կյանքի վախճանվել է կյանքի 75-րդ տարում՝ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո:
Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1963 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատանքային գործունեություն է սկսել Իջևանի ժողովրդական թատրոնում մինչև 1967 թ.: 1967-69 թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական թատրոնում: 1969-1986 թթ. բեմադրություններ է իրականացրել Երևանի դրամատիկական թատրոնում (ներկայիս Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում): 1986 թ. հիմնադրել է «Նորք» թատրոն-ստուդիան, որը առաջին ոչ պետական թատրոնն էր մշակութային դաշտում, և մնաց թատրոնի անփոփոխ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը մինչև իր կյանքի վերջը: Նա «Նորք» թատրոնում բեմադրեց շուրջ 10 ներկայացում, որոնցից ամենաակնառուն «Կիլիկիո արքան» ներկայացումն էր:
Մեծ է Ա. Հովհաննիսյանի ավանդը հայ թատրոնի զարգացման գործում: Առաջիններից մեկն էր, ում շնորհիվ ժողովրդական թատրոնը և ինքնագործ արվեստը նոր որակի բարձրացվեց: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ, որոնցից են Ա. Պետրոսյանի «Ամազոններ», Պ. Շաֆֆերի «Մթին պատմություն», Ժան Անուի «Տորեադորների վալսը» պիեսները: Ա. Հովհաննիսյանին հատկապես մեծ ճանաչում բերեց Հ. Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի բեմականացումը, որի համար 1984 թ. արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Կյանքի վերջին տարիներին Ա. Հովհաննիսյանը հիմնել և ղեկավարել է Թեքեյան թատերախումբը: Տարբեր տարիների բեմադրություններ է իրականացրել նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում: Համագործակցել է Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, որով սկիզբ է դրվել համատեղ բեմադրությունների ավանդույթին:
Բեղմնավոր է եղել նաև Ա. Հովհաննիսյանի մանկավարժական գործունեությունը: 25 տարի անընդմեջ դասավանդել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, ապա` համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում, որտեղ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2005 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում:
Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Նմանատիպ նյութեր
2372 դիտում
11:12 20-03-2014
Արա Շիրազի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում
1887 դիտում
22:41 23-03-2016
Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
11821 դիտում
19:20 21-03-2018
Սթիվեն Հոքինգի աճյունը կամփոփվի Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների կողքին
Այս բաժնից
1318 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4768 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած