211652_close_icon
views-count933 դիտում article-date 18:31 30-12-2014

Մաթեուսը քննադատել է Լուկաս Պոդոլկսուն

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը քննադատել է «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկուն, ով վերջին շրջանում անընդհատ բողոքում է լոնդոնյան թիմում քիչ խաղաժամանակ ստանալու կապակցությամբ: «Թե ինչ է ուզում Պոդոլսկին՝ դա ոչ մի նշանակություն չունի: Կարևորը, թե ինչ է ուզում «Արսենալ»-ը: Նա պայմանագիր ունի ակումբի հետ, և պետք է կատարի այն: Այդպես եղել է նաև այն ժամանակ, երբ Պոդոլկսին հանդես էր գալիս «Բավարիա»-ում, որից նա փախավ: Միակ ակումբը, որտեղ Պոդոլսկին մշտական խաղաժամանակ է ստացել՝ դա «Քյոլն» է: Չի կարելի միշտ մեղադրել ուրիշներին, եթե քո մոտ ինչ-որ բան այն չէ: Պետք է հասկանալ, որ կան խաղացողներ, ովքեր քեզանից լավն են»,-ասել է Մաթեուսը:

Նմանատիպ նյութեր