Լուկաս Պոդոլսկին` Գերմանիա – Հայաստան խաղի լավագույն խաղացող
Գերմանիայի հավաքականի երկրպագուների քվեարկության արդյունքում [url=https://shamshyan.com/hy/article/16728/]Գերմանիա – Հայաստան[/url] ընկերական խաղի լավագույն խաղացող է ճանաչվել Լուկաս Պոդոլսկին, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը: 29-ամյա խաղացողը ստացել է ձայների 74 %-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարկո Ռոյսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միրոսլավ Կլոզեն: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 2542 երկրպագու:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մայնցի «Քոֆաս Արենա» մարզադաշտում կայացած Գերմանիա – Հայաստան հանդիպումը ավարտվեց գերմանացիների 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակով: