«Բավարիա»-ն հանճարեղ խաղ է ցուցադրում. Լուկաս Պիշչեկ
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Լուկաս Պիշչեկը նշել գովասանքի խոսքեր է հղել Բունդեսլիգայում իրենց գլխավոր մրցակցի` Մյունխենի «Բավարիա»-ի հասցեին:
« Արդեն ձմեռային արձակուրդների ժամանակ մենք հասկացանք, որ պետք է պայքարենք երկրորդ տեղի համար: Մենք կարողացանք վերադառնալ երկրորդ տեղ և ներկայումս մտադիր ենք պահպանել այն: Դա ամենագլխավոր խնդիրն է մեզ համար: «Բավարիա»-ն իսկապես ցուցադրում է հանճարեղ խաղ: Նրանք շատ առաջ են բոլոր մրցակիցներից»,-ասել է Պիշչեկը :