211652_close_icon

Բաղդադում պահպանվում է անհանգիստ վիճակը. Բ. Օբամա

views-count1038 դիտում article-date 13:30 29-12-2014
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զինծառայողները, որ Աֆղանստանում կմնան հիմնական զորքերի դուսբերումից հետո, կշարունակեն մնալ ռիսկային իրավիճակում, քանի որ այդ երկիրը նախկինի պես «վտանգավոր» է: «Մեր մարդիկ նախկինի պես ռիսկի առջև կլինեն, քանի որ մենք հավատարիմ ենք աֆղանական ժողովրդին տված այն խոստումներին, որ այդ երկրից այևս մեր երկրի վրա հարձակումներ չեն լինի: ԱՄՆ-ն սահմանափակ քանակությամբ իր ռազմական ներկայությունը կպահպանի Աֆղանստանում՝ աֆղանական զինվորական ուժերին «Ալ-Քաիդա»-ի դեմ հակաահաբեկչական գործողություններում օգնություն և խորհրդատվություն տալու համար: ԱՄՆ-ի ռազմական ուժերի շնորհիվ 13 տարվա ընթացքում հաջողվել է ահաբեկչական մի շարք գործողություններ կանխել, վերացնել «Ալ-Քաիդա»-ի անդամներին՝ այդ թվում նրա ղեկավար Ուսամա բեն Լադենին: Բացի այդ ՆԱՏՕ-ի դիվանագետների համատեղ ջանքերով օգնություն է ցուցաբերվել աֆղանական ժողովրդին՝ երկրի անվտանգության պահպանման հարցում, ինչպես նաև օգնել է «անցկացնել պատմական ընտրությունները»»,-ասել է Բարակ Օբաման: Նա նաև հավելել է, որ վիրավորված ամերիկյան զինվորները պատշաճ բժշկական օգնություն կստանան և հարգանքի տուրք է մատուցել վերջին շրջանում զոհված 2000 ամերիկացի հայրենասեր զինծառայողներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին Աֆղանստանում:

Նմանատիպ նյութեր