211652_close_icon

Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում կորստի զգացումը. Տարոն Մարգարյան

views-count5356 դիտում article-date 00:17 29-12-2014
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է. «Խորը ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում իսկապես լավ ու արժանավոր, հայազգի նվիրյալ զավակի ցավալի կորստի զգացումը: Ցանկացած շահ ստորադասելով պետական շահին, նա լավագույնս ապացուցեց, որ հայազգի քաղաքական գործիչ լինելը ոչ թե նեղ կուսակցական շահերով առաջնորդվելու արվեստ է, այլ գործուն պայքար` հանուն պետության բարօրության, որի վերջնարդյունքը հզոր ու արժանապատիվ Հայաստան ունենալն է: Վահանը նաև լավ ընկեր էր, ում ներկայությունը միշտ էր սպասված ու ցանկալի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Իմ հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր, բացառիկ հումորով օժտված ու իսկապես ընկերասեր հայ մարդ: Թող Աստված լուսավորի նրա հոգին»:

Նմանատիպ նյութեր