Աննախադեպ համերգ՝ ս. Հովհաննես եկեղեցում
Երևանի ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցել աննախադեպ համերգ` «Օվսաննա» երգչախմբի և «Զանգակներ» համույթի մասնակցությամբ:
Ծրագրում հնչել են հայ հոգևոր երգեր և համերգային համարներ՝ զանգերի միջոցով: Համերգն իրականացվել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: