Մոսկվայում բանկ են թալանել
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է հանցագործին, որը թալանել է Վարշավսկի պողոտայում գտնվող բանկերից մեկը:
Բանկի աշխատակիցներին եւ այցելուներին սպառնալով զենքով՝ հանցագործը հափշտակել է խոշոր չափի գումար:
Նախնական տվյալներով՝ տղամարդը գողացել է 1,5 միլիոն ռուբլի եւ 10 հազար դոլար: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: