Հայտնի է եկեղեցու նախաձեռնած ինտելեկտուալ մրցույթի հաղթող թիմը
Ղուկասավանի դպրոցում տեղի է ունեցել միջդպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Ազատաշենի, Արբաթի, Արգավանդի, Խաչփարի, Ղուկասավանի դպրոցների թիմերի միջև:
Յուրաքանչյուր դպրոցից ընտրվել էր վեց մասնակից: Հարցերը բավականին խրթին են եղել, ի տարբերություն մյուս տարիների, սակայն երեխաները չեն ընկրկել:
Մրցույթում հաղթել է Խաչփար գյուղի դպրոցի «Աստծո շնորհ» թիմը: 2-րդ տեղում է Արբաթ գյուղի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է Ազատաշեն գյուղի թիմը:
Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Ծրագրի նպատակն է՝ երեխաների քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցու հետ նրանց սերտ կապի ամրապնդումը: