Մահացել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր կյանքից վաղաժամ հեռացել է անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նա նշանակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ էր: Դասախոսել էր Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով:
Ականավոր հասարակական-քաղաքական գործիչը իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննիսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։