Խեդիրան չի շտապում «Ռեալ»-ի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի պատասխանել ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգելու առաջարկին: Ինչպես հայտնում է Marca-ն, գերմանացին չի շտապում թիմի հետ նոր պայմանագիր ստորագրել:
Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ Խեդիրան կարող է այլ ակումբ տեղափոխվել: Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2015 թվականի ամռանը, և այդ պատճառով աշխարհի չեմպիոնը կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ: