211652_close_icon
views-count11260 դիտում article-date 16:33 21-05-2018

Անդրես Ինյեստա. Ես «Բարսելոնա» եկա որպես երեխա, հեռանում եմ որպես տղամարդ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն ամռանը կհեռանա ակումբից, երախտիքի խոսքն է հղել երկրպագուներին, թիմակիցներին: «Սա հրաշալի 22 տարիներ էին: Հպարտություն և հաճույք էր պաշտպանել և ներկայացնել այս համազգեստը, աշխարհում լավագույնը: Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, բոլորին ու յուրաքանչյուրին: Ես բոլորին շատ եմ կարոտելու: Շնորհակալ եմ երկրպագուներին, ձեր սիրո համար, ինչը ինձ ստիպում էր զգալ, երբ որպես երեխա եկա այստեղ, իսկ հեռանում եմ արդեն տղամարդ: Դուք բոլորդ միշտ իմ սրտում կլինեք», ասել է Ինյեստան: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Ինյեստան իր [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/21/1096511/]հրաժեշտի խաղն[/url] անցկացրեց «Բարսելոնայի» կազմում:

Նմանատիպ նյութեր