211652_close_icon

Ռուսաստանը մեծացրել է Հայաստան մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը

views-count613 դիտում article-date 21:45 12-08-2025
Ռուսաստանը մեծացրել է Հայաստան մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Դրա մասին հայտնել է Агроэкспорт-ը։

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան մատակարարված գյուղատնտեսական արտադրանքի  առաջատար 3 տեսակներն են.

ցորենը (ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար),

շոկոլադը (ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար),

ալրային հրուշակեղեն (ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար)։

Մասնագիտական գնահատականներով՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներին մատակարարել է մոտ 4,6 միլիոն տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ավելի քան 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն արժեքային առումով աճել է 10%-ով։

Ռուսաստանից մատակարարումների ծավալը ԵԱՏՄ անդամ երկրների միջև բաշխվել է հետևյալ կերպ (արժեքային առումով).

Բելառուս՝ 45% մասնաբաժին

Ղազախստան՝ 43%

Ղրղզստան՝ 7%

Հայաստան՝ 5%։

Նմանատիպ նյութեր