Գրոնինգեն օփեն. կայացել են 5-րդ տուրի հանդիպումները
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից այս տուրում հաղթանակ է տարել միայն Տիգրան Սիմոնյանը: Զավեն Անդրիասյանի պարտիան ունեցել է խաղաղ ավարտ, իսկ Վահե Բաղդասարյանը պարտվել է:
Խաղացված 5 տուրերից հետո Անդրիասյանն ունի 4, իսկ Բաղդասարյանն ու Սիմոնյանը 3-ական միավոր: