Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում կայացել են ավանդական օփեն մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Տիգրան Սիմոնյանն ու Վահե Բաղդասարյանը նույնպես հանդես են գալիս մրցաշարում: Այս տուրում Անդրիասյանը հաղթանակ է տարել, իսկ Սիմոնյանն ու Բաղդասարյանը իրենց պարտիաներն ավարտել են խաղաղ արդյունքով:
Այսօր կկայանան 3-րդ տուրի հանդիպումները: