Գրոնինգեն օփեն. կայացել են 4-րդ տուրի հանդիպումները
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են 4-րդ տուրի հանդիպումները: Գրոսմայստերն Զավեն Անդրիասյանն ու միջազգային վարպետներ Տիգրան Սիմոնյանը այս տուրում հաղթել են, իսկ Վահե Բաղդասարյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:
Խաղացված 4 տուրերից հետո Անդրիասյանն ունի 3.5, Բաղդասարյանը՝ 3, իսկ Սիմոնյանը 2 միավոր: