Մոուրինյոն Պրեմիեր Լիգայում իր 100-րդ հաղթանակը տոնեց
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր Լիգայում իր 100-րդ հաղթանակը տոնեց: «Չելսի»-ի գլխավոր մարզչի համար հոբելյանական դարձավ 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակը:
100 հաղթանակ տանելու համար Մոուրինյոյին հարկ եղավ անցկացնել 142 հանդիպում: Նա դարձավ 15-րդ մարզիչը, ում հաջողվեց հասնել նման ցուցանիշի: