Վրաստանի նախագահը մեկ պայմանով կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,սակայն մի պայման ունի՝ եթե ՌԴ նախագահի հետ զրույցում շոշափվի Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտարարել է Իմեդի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ Մարգվելաշվիլիի՝ այսօր Մոսկվայի հետ փոխհարաբերության 2 փևաչափ կա՝ ժնևյան քննարկումները և Աբաշիձե-Կարասին ձևաչափը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը մամլո մեծ ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է Մոսկվայում ընդունել Վրաստանի ներկայացուցիչներին:
«Ես Պոտինին ասելու բան ունեմ»,-նշել է նա: