Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Բրյուսելում: Այս մասին հայտնում է վրացական [url=https://www.apsny.ge/2021/pol/1610766433.php]apsny.ge[/url] կայքը։
Այս մասին տեղեկությունը տարածել է դաշինքի հանրության հետ կապերի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին նաեւ կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին:
Դաշինքի հանրության հետ կապերի ծառայության տվյալներով՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տա ներկա լինել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այդ իրադարձության լուսաբանման համար:
Միջոցառման ուղիղ հեռարձակումը կատարվելու է ՆԱՏՕ-ի կայքում արարողակարգային ձեւաչափով: