Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: