Հոգեհանգիստ ս. Սարգիս եկեղեցում` նվիրված զոհված զինվորների հիշատակին
Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների:
Արարողությանը ներկա էին զոհված զինվորներ Նարեկ Մարգարյանի, Արամ Մեջլումյանի, Էդուրադ Միրզոյանի, Մհեր Շահնազարյանի, Վարդան Օհանյանի, Գոռ Բաբայանի, Կարեն Միքայելյանի, Վաղինակ Բաղդասարյանի, Պարույր Մելքոնյանի, Արարատ Մարտիրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի և Հրաչյա Սարգսյանի ծնողները:
Այս ընտանիքներից շատերն ընդգրկված էին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրում: Այն Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացրել էին թեմի երիտասարդաց միությունները` բարեգործական ճաշկերույթի ժամանակ հանգանակված 50 մլն դրամ գումարը փոխանցելով 2004-2014թթ Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ ԶՈՒ ծառայության ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորներին ու միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին:
Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: