211652_close_icon
views-count743 դիտում article-date 16:18 26-12-2014

Երևանում գողություն կատարած երիտասարդին հայտնաբերեցին Վանաձորում

Նոյեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Սևանի փողոցում կայանված, իրեն ամրակցված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձեռքի պայուսակ, որի մեջ եղել է 2 պլանշետ, անձնագիր, սոցքարտ և զինվորական գրքույկ: Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արկադի Ս.-ին, որը խոստովանական ցուցմունք է տվել: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր