ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ ոստիկանությունում. լուսանկարներ և տեսանյութ
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունին: Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ վերածվելով համատեղ աշխատանքի: Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]