211652_close_icon
views-count1837 դիտում article-date 08:17 26-12-2014

Բանկերում ապառիկների ձևակերպումները դադարեցվել են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձևակերպումները: Մասնավորապես «Ինեկո» և «Անելիք» բանկերից հայտնել են , որ այս պահին ապառիկները կասեցված են: Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները հակառակն են պնդել՝ նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները: «Զիգզագ» ընկերությունից ասել են, որ աշխատում են ապառիկով՝ «Ինեկո» և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկերի հետ, ավելի մանրամասն տեղեկություն կստանանք, եթե իրենց խանութներ զանգահարենք: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր