211652_close_icon
views-count926 դիտում article-date 20:46 25-12-2014

Անհամբերությամբ սպասում եմ «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը. Չուպո-Մոթինգ

«Շալկե 04»-ի կամերունացի հարձակվող Էրիկ-Մաքսին Չուպո-Մոթինգը հայտարարել է, որ «Ռեալ»-ի դեմ հանդիպումը իսկական մարտահրավեր է իր համար: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում գերմանական թիմը կփորձի դիմակայել գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ին: ««Ռեալ»-ը ֆուտբոլային հսկա է, և դա բոլորին էլ հայտնի է: Սակայն հենց դրա համար էլ թիմերը հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում, որպեսզի նման հանդիպումներ անցկացնելու իրավունք ստանան: Ես երբեք չեմ խաղացել «Ռեալ»-ի դեմ և շատ մ սպասպում այդ հանդիպումներին: Իհարկե, նախորդ մրցաշրջանում նրանց դեմ կայացած խաղերից հետո մենք շատ բաների վրա պետք է աշխատենք: «Ռեալ»-ը բացահայտ ֆավորիտ է ,սակայն պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլը անկանխատեսելի է»,- ասել Չուպո-Մոթինգը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալ»-ը երկու խաերի արդյունքում գերմանական թիմին ջախջախեց 9:2 հաշվով:

Նմանատիպ նյութեր