Անհամբերությամբ սպասում ենք «Չելսի»-ի դեմ հանդիպումներին. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները: Ֆրանսիայի չեմպիոնին փլեյ-օֆֆ փուլում կդիմակայի «Չելսի»-ն:
«Մենք գիտեինք, որ մեզ բաժին կհասնի լուրջ մրցակից: Անհամբերությամբ սպաում ենք «Չելսի»-ի դեմ հանդիպումներին: Հուսով եմ՝ կկարողանամ մասնակցել երկու խաղերին»,- ասել է շվեդը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն և ՊՍԺ-ն հանդիպել էին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/4 եզրափակիչում և այդ ժամանակ երկու խաերի արդյունքով հաջորդ փուլ էր անցել անգլիական թիմը: