Ռոնալդուն և Մեսսին համաշխարհային բրենդներ են. Մանուել Նոյեր
Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կարծում է, որ «Ոսկե գնդակը» ստանալու համար ինքը քիչ շանսեր ունի:
«Հպարտ եմ, որ ինձ հաջողվել է ընդգրկվել «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների շարքում: Սակայն մյուս երկու հավակնորդները համաշխարհային բրենդներ են: Կարծում եմ, որ նրանք առավելություն կունենան»,-նշել է Նոյերը:
Հաղթողի անունը հայտնի է դառնալու 2015թ. հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ: