211652_close_icon
views-count1327 դիտում article-date 18:02 28-10-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ի խնդիրները մեզ չեն հետաքրքրում. Նոյեր

«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ դորտմունդցիների խնդիրները իրենց չեն հետաքրքրում: 9 տուրից հետո «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: « Դորտմունդի «Բորուսիա»-ի խնդիրները մեզ չեն հետաքրքրում : Մեզ հետաքրքրում է միայն «Բավարիա»-ն: Գիտենք, որ «Բորուսիա»-ի դեմ հեշտ չի լինի խաղալ: Եթե դորտմունդցիները լավ մարզավիճակում չեն, ապա դա չի նշանակում, որ նամ հեշտ է լինելու: Նրանց համար առաջիկա խաղը յուրահատուկ է լինելու»,- նշել է Նոյերը:

Նմանատիպ նյութեր