Երևանում կեսգիշերից հետո «գործում է» «Արգ..անդ» հանդիսությունների սրահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանից Էջմիածին տանող ճանապարհին՝ Փարաքարի արագընթաց ճանապարհի վրա, կան բազմաթիվ հանդիսությունների, կահույքի սրահներ, խաղատներ: Այդ բոլոր շինությունների՝ «օբյեկտների», սեփականատերերը հաճախորդներ գրավելու համար շինությունների վրա տեղադրում են շինության անվանումը գովազդող լուսային ցուցանակներ:
Երեկ՝ կեսգիշերին, ականատես եղանք, թե ինչ «վիճակում է հայտնվել» նշված ճանապարհահատվածում գտնվող «Արգավանդ» անվանումը կրող հանդիսությունների սրահի պատին տեղադրված անվանումը գովազդող լուսային ցուցանակը, որի խափանման պատճառով «Արգավանդ»-ը կարդացվում է «Արգ..անդ»:
Բնակիչները հայտնում էին նաև, որ քանի օր է՝ այդ վիճակն է, անգամ խնդրել են սրահի սեփականատիրոջը, որպեսզի թերությունը վերացնի, իսկ նա միգուցե «զբաղվա՞ծ է ամանորյա գնումներով» և թերությունը «չի էլ նկատում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի