211652_close_icon

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն իրեն շռայլություններ է թույլ տվել. ՉԻ

views-count2784 դիտում article-date 08:41 25-12-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն Ամանորին ընդառաջ որոշել է իրեն շռայլությունննր թույլ տալ: Այդ շռայլություններն արվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: ԱԱԾ ՊՊԾ-ն գնել է «Սամսունգ» ֆիրմայի վերջին մոդելի հեռուստացույց: Իսկ 1 հեռուստացույցի դիմաց վճարել է 600 հազար դրամ: Այնինչ, նկատենք, որ նոր մոդելի հեռուստացույցներ կարելի էր ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Պարզապես, ԱԱԾ ՊՊԾ-ն որոշել է գնել ամենալավն ու ամենաթանկը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր