ՔԿՀ-ների պահպանության ապահովման բաժինների պետերի և ծառայության պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ խորհրդակցություն է անցկացվել
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը անցկացրին խորհրդակցություն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժինների պետերի և ծառայության պահպանության ապահովման բաժնի ծառայողների հետ:
Օրակարգում ամանորյա և սուրբծննդյան տոնական օրերին քրեակատարողական հիմնարկներում ուժեղացված տարբերակով ծառայության կազմակերպման, դրա իրականացման և խնդրահարույց այլ հարցերի քննարկումն էր:
Հատկապես ներկաների ուշադրությունը հրավիրվեց ծառայողական կարգապահության ամրապնդման և հավանական արտանետման ու արգելված իրերի ներթափանցման փորձերը կանխելու վրա:
Ծառայության պետի տեղակալների կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ, ցուցումներ ուժեղացված տարբերակով ծառայության աշխատանքների իրականացման ուղղությամբ:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]