Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 3/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (10 տարեկան երեխա) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան քնած է եղել:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կորցրել է դռան բանալին, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհժաշետ է փրակարաների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի դուռը փակվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: