2631 դիտում
22:55 24-12-2014
Թալինում տեղի է ունեցել Խաչատրյանների գերդաստանի մեծարման միջոցառում
2014թ ապրիլի 7-ից մինչեւ 2015 թ. ապրիլի 7-ը ՀՀ կառավարության կողմից հռչակվել է Ընտանիքի տարի: Ծրագրի շրջանակում ընդգրկուն միջոցառումներ են իրականացվում Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ: Դրանցից հերթականը Թալինում կայացած Խաչատրյանների գերդաստանի մեծարման միջոցառումն էր: Այս գերդաստանը հայտնի է բժշկության ոլորտում ներդրած մեծ ավանդով:
Միջոցառմանը ներկա էին անվանի բժիշկներ` քույր ու եղբայր Անահիտ եւ Արմեն Խաչատրյանները: Նրանք հպարտությամբ են ավանդել իրենց բժշկուհի մոր` Միջերիտա Ասոյանի մասնագիտությունը եւ այն սիրով փոխանցել են իրենց զավակներին: Խաչատրյանների ընտանիքում բուժաշխատող է նաեւ Անահիտի եւ Արմենի հորաքույրը` Թամարա Խաչատրյանը:
Միջոցառմանը ներկա էր փոխմարզպետ Նունե Մովսիսյանը:
Մարզպետ Սարգիս Սահակյանի անունից նա ողջունեց ընտանիքին, կարեւորեց նրանց աշխատանքը:
Ընտանիքի տարվա ծրագրի շրջանակում մարզպետի նախաձեռնությամբ հաջորդ միջոցառումը կայանալու է Շղարշիկ համայնքում` դեկտեմբերի 27-ին: Նշվելու է Ոսկե հարսանիք, տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
4807 դիտում
16:47 21-07-2016
Որտե՞ղ են հիմա Ջիվանու ժառանգները. Ջավախքի համբավավոր գերդաստանի ճակատագիրը. lratvakan.am
19743 դիտում
23:39 19-01-2021
Սամվել Ղասաբօղլյանը շարունակում է իրենց հայտնի գերդաստանի մարզական ավանդույթները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
730 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր