4237 դիտում
18:46 07-04-2017
Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում է անցկացվել Սփյուռքի նախարարությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ՀՀ սփյուրքի նախարարությունում տեղի ունենցավ
Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում, որին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների` Մարտիրոսյան Զոյայի, Եսայան Ռուզաննայի, Սարգսյան Մարիետայի, Սարգսյան Արմինեի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, պատերազմին մասնակցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք:
Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: §Ես ուզում եմ սիրով, առանձնակի ջերմությամբ շնորհավորել բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ցանկանալ ամենակարևորը՝ խաղաղ երկինք մեր Հայրենիքին, մեր Արցախ աշխարհին, մեր սրբազան հողին: Եվ պատահական չէ, որ այսօր կրկնակի տոն է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Անկրկնելի է հայ կինը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նվիրված ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտության պահին՝ օժտված իր
տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու և տքնելու, ինքնազոհողության ու նվիրումի կարողությամբ¦,-ասաց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ միջոցառումը նվիրվել է Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց՝ այն առյուծասիրտ հերոսներին, որոնցից ոմանք բռնեցին անմահության և հավերժության ուղին, իսկ նրանցից շատերը այսօր էլ մեր կողքին են՝ որպես կենդանի լեգենդներ, արարող մայրեր և նվիրյալներ:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների հիշատակը, և նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ առ մեկ հնչեցրեց նրանց անունները:
§Ես խոնարհվում եմ այն մայրերի առջև, ովքեր ծնել, մեծացրել ու դաստիարակել են այնպիսի դուստրեր, որ դարձել են հայրենասիրության և հայրենապաշտության օրինակներ, որ կրել և կրում են Փառանձեմ թագուհու և Սոսե մայրիկի գեները: Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են, մեր կողքին ու մեր հոգում, մեր հաղթանակած բանակի ակունքներում: Ես նայում եմ ձեզ և հասկանում, որ միայն այսպիսի մայրերը կարող էին հերոսներ ծնել ու դաստիարակել:
Ձեր նվիրումը անգնահատելի է¦,-ասաց Հրանուշ Հակոբյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև հայրենադարձ կանանց՝ նշելով, որ նրանք էլ յուրօրինակ հերոսներ են, ովքեր լավ են գիտակցել, որ Հայրենիքից հզոր և կենարար հող չկա, և իրենց ապագան կապել են Հայաստանի հետ:
Ցերեկույթի ընթացքում ելույթներ ունեցավ «Անահիտ» դասակի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:
§Մեր ջոկատի քաջարի կին մարտիկներից որևէ մեկը ներքին վարանում չի ունեցել զենքը ձեռքը վերցնելիս և մարտի դաշտ գնալիս: Նրանք լավ գիտեին՝ Հայրենքիը մեկն է, հողը՝ սուրբ, իսկ հայրենիքի հանդեպ սերը՝ ամենազորավորը բոլոր մարդկային զգացմունքներից¦,-նշեց նա՝ հավելելով, որ նույն պատրաստակամությամբ ազատամարտիկ կանայք անցած ապրիլին ևս եղել են դիրքերում՝ հայ զինվոի կողքին:
§Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել հայ կանանց: Սա մեր պետական օրացույցի ամենագեղեցիկ տոներց մեկն է և հիանալի առիթ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու հայուհիների առջև, նրանք ամուր սյուների նման կանգուն են պահում մեր պետականությունը:
Այս միջոցառումը ազգ-բանակ գաղափարախոսության շարունակությունը կարծես լինի, որտեղ յուրաքանչյուրս զինվոր ենք, իսկ հայ կինը զինվոր է կրկանկի՝ ծնելով քաջարի մարտիկներ և հարկ եղած դեպքում մարտի դաշտ մեկնելով¦,- ասաց Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին մայրերին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ցուցադրվեցին հատվածներ կին ազատամարտիկների մասին պատմող ֆիլմերից և հաղորդումներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
10:43 30-09-2023
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը
5246 դիտում
21:48 27-01-2017
Սփյուռքի նախարարությունում անցկացվել է Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում
Այս բաժնից
865 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
793 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին