Ամենազվարճալին այն է, որ ես կարող էի հայտնվել «Գալաթասարայ»-ում. Ռանոկիա
«Ինտեր»-ի պաշտպան Անդրեա Ռանոկիան խոստովանել է, որ ժամանակին կարող էր իր կարիերան շարունակել Թուրքիայում:
«Այս տարին շատ բարդ ստացվեց մեզ համար: Ամենազվարճալին այն է, որ ես Մանչինիի հետ կարող էի աշխատել «Գալաթասարայ»-ում, սակայն հիմա երկուսս էլ գտնվում ենք «Ինտեր»-ում»,-ասել է Իտալացին:
Նշենք, որ 2013-2014 թթ ընկած ժամանակահատվածում Ռոբերտո Մանչինին հանդիսանում էր թուրքական ակումբի գլխավոր մարզիչը: