211652_close_icon
views-count1441 դիտում article-date 21:00 10-10-2014

Սնեյդերը երեք ամիս է ինչ աշխատավարձ չի ստանում «Գալաթասարայ»-ում

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը երեք ամիս է ինչ աշխատավարձ չի ստանում «Գալաթասարայ»-ում, տեղեկացնում է L' Equipe-ը: Թուրքական ակումբը ֆուտբոլիստին պարտք է 1 մլն եվրո, և եթե իրավիճակը չշտկվի, ապա Ուեսլին ակումբի հետ պայամանգիրը խզլու համար կարող է դիմել ՖԻՖԱ-ին: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Գալաթասարայ»-ը իսկապես պարտք է իրեն, սակայն ներկայումս նա մտածում է Հոլանդիայի հավաքականի կազմում իր ելույթների մասին:

Նմանատիպ նյութեր