«Մանչեսթեր Յունայթեդ». ավելի քան 20 մլն եվրո Գայտանի համար
«Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը ձմռանը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Անգլիական ակումբը պատրաստ է ավելի 20 մլն եվրո առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստի համար: Ինչպես հայտնում է պորտուգալական Fichajes.net-ը, նման առաջարկը բավարար է, որպեսզի լոիսաբոնցիները համաձայնվեն ֆուտբոլիստի տրանսֆերին:
Գայտանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Վալենսիա»-ն, սակայն իսպանացիների համար գլխավոր տրանսֆերային նպատակ է համարվում «Բենֆիկա»-ի մեկ այլ կիսապաշտպան՝ Էնցո Պերեսը: