211652_close_icon
views-count824 դիտում article-date 18:21 12-06-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 20 մլն եվրո կառաջարկի Շվայնշտայգերի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջիկայում պատրաստվում է ուժեղացնել թիմի միջին գիծը: Այդ նպատակով մանկունիանցիները ցանկանում են ձեռք բերել «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, ում տրանսֆերի համար պատրաստ են առաջարկել 20 մլն եվրո, հայտնում է Goal.com-ը: Նախկինում անգլիական ակումբը ցանկանում էր ձեռք բերել «Բավարիա»-ի մեկ այլ խաղացողի` Թոմաս Մյուլլերին, սակայն վերջինս որոշել է մնալ մյունխենյան ակումբում և նոր պայմանագիր ստորագրել իր հարազատ թիմի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Շվայնշտայգերը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 23 խաղ: 29-ամյա կիսապաշտպանի հաշվին գրանցված է 4 գոլ և 5 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր