«Չելսի»-ի երկու խաղացող կարող է տեղափոխվել «Բեշիկթաշ»
Թուրքական «Բեշիկթաշ» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Չելսի»-ի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին և դարպասապահ Պետեր Չեխին, հայտնում է Skysports.com-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ լոնդոնյան թիմում դժգոհ են իրենց կարգավիճակից, քանի որ զրկված են մշտական խաղային պրակտիկայից:
Սալահը նախորդ տարվա հունվարին «Բազել»-ից տեղափոխվեց «Չելսի», և ադյպես էլ չկարողացավ ամրապնդվել անգլիական թիմի մեկնարկային կազմում:
Ինչ վերաբերվում է Պետր Չեխին, ապա Տիբո Կուրտուայի թիմում հայտնվելուց հետո փորձառու դարպասապահը վերածվեց պահեստային խաղացողի: