Չեմպիոնների լիգա. «Բեշիկթաշ»-«Արսենալ»`0:0. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը Ստամբուլում հյուրընկալվեց «Բեշիկթաշ»-ին: Չնայած թիմերի գործադրած ջանքերին, խաղի հաշիվը այդպես էլ չբացվեց: Խաղավերջում Օքսլեյդ-Չեմբեռլեյնը կարող էր առաջ մղել «Արսենալ»-ին, սակայն վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Հարկ է նշել, որ 80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Աարոն Ռեմսին:
Այս թիմերի պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին` Լոնդոնում: