Դպրոցի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
19-ամյա Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գյումրու թիվ 8-րդ դպրոցի դիմաց, հարաբերություններ պարզելու նպատակով, հանդիպել է իր ծանոթ Ջ.Սանթրոսյանին, զրուցել են, որը վերածվել է վիճաբանության:
Ավելի ուշ՝ հարաբերությունների պարզաբանումները շարունակելու նպատակով, Կ.Կարապետյանը եւ Ջ.Սանթրոսյանը առանձին զրուցելու նպատակով առանձնացել են ընկերներից, նրանց միջեւ կրկին վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Կարեն Կարապետյանը Ջորջ Սանթրոսյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող և առողջությանը ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: