«Լիվերպուլ»-ը պատրաստ է բաժանվել Բալոտելլիից
Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլ»-ը պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Մարիո Բալոտելլից: Ինչպես հայտնում է Goal.com-ը, Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը իր ելույթները ամենայն հավանականությամբ կշարունակի «Ինտեր»-ում, որտեղ հանդես է եկել 2006-2010 թթ ընկած ժամանակահատվածում:
Մերսիսայդյան ակումբը Բալոտելլի փոխարեն մտադիր է թիմ հրավիրել «»Վեսթ Բրոմվիչ»-ի հարձակվող Սաիդո Բերաինոյին:
Հարկ է նշել, որ Մարիո Բալոտելլին «Լիվերպուլ» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանից առաջ և այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել լավագույն կողմերով: Անգլիական թիմի կազմում անցկացրած բոլոր խաերում իտալացի խաղացողին հաջողվել է ընդամենը մեկ գոլ խփել: