«Միլան»-ը ցանկանում է ազատվել Բալոտելլիից
«Միլան»-ը պատրաստ է ընդունել «Մոնակո»-ի կողմից Մարիո Բալոտելլիին ձեռք բերելու առաջարկը, հայտնում է Football Italia-ն: Մոնեգասկյան ակումբը իտալացի ռմբարկուին մտադիր է ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:
«Միլան»-ում դժգոհ են հարձակվողի ոչ կայուն խաղից և վարքագծից: Հիեցնենք, որ Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ռոմա»-ի հետ կայացած խաղից հետո Բալոտելլին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ հարցազրույցի ժամանակ հայհոյել է լրագրողներից մեկին: