«Ռեալ»-ը պատրաստ է բաժանվել Խեդիրայից
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է տրանսֆերի հանել թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրային: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Արքայական ակումբը» պատրաստ է ընդունել ֆուտբոլիստին ձեռք բերելու այլ ակումբների առաջարկները:
Նախկինում Սամի Խեդիրայի աշխատավարձի հետ կապված պահանջները խոչընդոտեցին նրա՝ «Արսենալ» տեղափոխությանը:
Հավելենք, որ Խեդիրայի պայմանագիրը իսպանական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը: