«Բարսելոնա»-ն ոչ մեկից չի վախենում. Խավի
                        «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին կարծիք է հայտնել, որ իր թիմը ներկայումս գտնվում է գերազանց մարզավիճակում: Նրա խոսքերով  կատալոնացիները ոչ մի մրցակցից չի վախենում:
« «Բարսելոնա»-ն ոչ մեկից չի վախենում: Դա չի նշանակում է, որ մենք չենք հարգում մեր մրցակիցներին` «Բավարիա»-ին, ՊՍԺ-ին, «Ատլետիկո»-ին: Մենք գերազանց մարզավիճակում ենք գտնվում, ֆուտբոլիստները երջանիկ են: «Բարսելոնա»-ն առաջնությունում ընթանում է առաջին տեղով և դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ»,-ասել է Խավին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

