Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. Խավի
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից: Խավին մեկնաբանել է նաև «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելի հրաժարականը:
Վերջերս իսպանական տարբեր լրատվամիջոցներով տեղեկություն էր հայտնվել, որ իսպանացի խաղացողը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ ակումբից:
« Չեմ ցանկանում տեղափոխվել ոչ ԱՄՆ և ոչ էլ Քաթար: Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: Ռոսելի հեռանա՞լը: մենք հարգում ենք նրա որոշումը: Մաղթում եմ նրան ամենալավն ու բարին»,-ասել է Խավին: